Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բելառուսը հայտնել է, որ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

Բելառուսը հայտնել է, որ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բելառուսը հայտնել է, որ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

Մարտի 19-ին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր:  

Այս մասին ТАСС-ին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը։  

«Այդ փաստը գրանցվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը:  

Ավելի վաղ Հայաստանից տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի մասին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել էր «Արևմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունների կազմակերպման հարցերով խորհրդակցության ժամանակ, հայտնել էր ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը: 

Լուկաշենկոն նաև նշել էր երկրի սահմանով «զենք և այլ վտանգավոր իրեր ու նյութեր» անցկացնելու շարունակվող փորձերի մասին, որոնք պարբերաբար կանխվում են երկրի սահմանապահների կողմից: 

Tert.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին. «Ինչպես բոլոր սահմանային անցումային կետերում, այնպես էլ օդանավակայանի մաքսային հսկողության տարածքում պատշաճ հսկողություն է իրականացվում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ: 

Նշած տեղեկատվության հետ կապված ևս հավաստիացնում ենք, որ օդանավակայանում ինչպես ուղեբեռները, այնպես էլ ուղևորները ենթարկվում են պատշաճ հսկողության, և որևէ խախտում չի հայտնաբերվել՝ մաքսային ծառայության լիազորությունների շրջանակում իրականացվող միջոցառումների արդյունքում: Հետևաբար` իրավախախտման դեպքը չնկատելու մասին խոսք լինել չի կարող»։ 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan