Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀԿ-ում դեռևս չեն որոշել՝ ով է լինելու նոր խորհրդարանի խոսնակը. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ում դեռևս չեն որոշել՝ ով է լինելու նոր խորհրդարանի խոսնակը. «Ժողովուրդ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀԿ-ում դեռևս չեն որոշել՝ ով է լինելու նոր խորհրդարանի խոսնակը. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ում դեռևս որոշում չեն կայացրել, թե ով է լինելու նոր խորհրդարանի խոսնակը:  Լավատեղյակ աղբյուրներից  «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահի, ինչպես նաև ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին  Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի  քննարկումների թեման է:  Նրանցից յուրաքանչյուրը իր համար ցանկալի թեկնածուներ է առաջարկում, ու դեռևս վերջնական համաձայնության չեն եկել այդ հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահ կլինի  ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսը ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է,  լավ կլինի՝ նա լինի:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ դեռևս  վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ թերթի տեղեկությունների,  Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաև նախարարների իր թիմում,  և այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում:  ՀՀԿ-ում վերջնական որոշում չի կայացվել նաև, թե ՀՀԿ պատգամավորի թեկնածուներից ովքեր են գնալու խորհրդարան, ովքեր՝ ոչ:  Իշխող կուսակցության ներսում  այս անորոշությունն էլ  պատճառ է դարձել մթնոլորտի լարման և անհաշտ պայքարի:  Եվ իրենց համար դեպի խորհրդարան  ճանապարհը ՀՀԿ-ականները փորձում են հարթել  մյուսներին սևացնելու, նրանց «տակը փորելու» մեթոդներով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan