Թուրքիայի Բաթման նահանգում 550 տարվա դամբարանը տեղափոխել են ջրամբարի կառուցման համար







Թուրքիայի Բաթման նահանգում 550 տարվա վաղեմություն ունեցող դամբարանը տեղափոխել են` տեղում ամբարտակի կառուցման համար, այս մասին գրում է «Բաթման հաբեր» պարբերականը:
Բաթմանի Հասանքեյֆ շրջանում գտնվող հայտնի դամբարանը, ըստ պաշտոնական պատմագրության, կառուցվել է Աքքոյունլուների իշխանության օրոք` Ուզուն Հասան սուլթանի որդի Զեյնել Բեյի համար:
Դամբարանը տեղափոխել են մեկ այլ վայր` երկու կմ հեռավորության վրա, որպեսզի կառուցվելիք ջրամբարի ջրերը չվնասեն այն: Նշենք, որ նախագծի մշակման աշխատանքները տևել են ավելի քան երկու տարի և մեծ դժգոհություն առաջացրել Բաթմանի բնակիչների շրջանում: Բնապահպանների ու ակտիվիստների ջանքերը, սակայն, զուր են անցել:
Դամբարանի տեղափոխման համար աշխատել է ավելի քան 50 փորձագետ: