Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է բիզնես հիմնել Համբուրգում. ՀԺ

Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է բիզնես հիմնել Համբուրգում. ՀԺ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է բիզնես հիմնել Համբուրգում. ՀԺ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմները հերթով արտագաղթում են: «Հայկական Ժամանակ»- ին հայտնի է դարձել, որ  պատրաստվում է արտագաղթել  Արտաշատի քաղաքապետի  ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ  Գագիկ Պողոսյանը:  Հովիկ Աբրահամյանի այս ազգականը  նախկին վարչապետի հետ  տևական ժամանակ է,  ինչ քննարկում էր  Գերմանիայում բիզնես  հիմնելու հարցը:  Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում և պատրաստվում են արտադրական ձեռնարկություն  ստեղծել,  որը կգրանցվի հենց  Գագիկ Պողոսյանի անունով:

Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն  ավելի է արագացրել այս գործընթացը և ժամանակ չկորցնելու համար  Աբրահամյանները իրենց հարազատների համար դրսում  «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար:  Նշենք, որ  Գագիկ Պողոսյանը  Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որի միջոցով Աբրահամյանները դեռ  իրենց ձեռքում են պահում Արտաշատ քաղաքի կառավարումը:

«Հրապարակ» թերթը երեկ գրել էր, որ  արտագաղթել է նաև  Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan