Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«ՀԺ». Եթե Տարոն Մարգարյանը մոտակայքում է, աշխատակիցները ազատ տեղաշարժվելու իրավունք չունեն

«ՀԺ». Եթե Տարոն Մարգարյանը մոտակայքում է, աշխատակիցները ազատ տեղաշարժվելու իրավունք չունեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«ՀԺ». Եթե Տարոն Մարգարյանը մոտակայքում է, աշխատակիցները ազատ տեղաշարժվելու իրավունք չունեն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի շարքային աշխատակիցներն իրավունք չունեն շենքում ազատ տեղաշարժվել, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտակայքում է։ Այսպիսի տեսարանի է հանդիպել մեր թղթակիցը՝ քաղաքապետարանի միջանցքում։

Ուրբաթ «ՀԺ»-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես քաղաքապետի աշխատասենյակի հարկում հերթապահություն իրականացնող ոստիկանը կանգնեցրել է հավաքարարին՝ թույլ չտալով անցնել այն միջանցքով, որտեղ Տարոն Մարգարյանը ծխում էր։

Քաղաքապետը վերադարձել էր նորընտիր ավագանու առաջին նիստից եւ աշխատասենյակ մտնելուց առաջ մի քանի րոպե կանգնել միջանցքում։ Ի դեպ, վարքի այսօրինակ դրսեւորումն ու սեփական անձի նկատմամբ դիմացինից անհասկանալի հարգանք պահանջելը հատուկ է ոչ միայն  քաղաքապետին։ Նրա տեղակալ Կամո Արեյանն էլ, օրինակ, պահանջում է, որ իր ընդունարանի աշխատակիցը ոտքի կանգնի ամեն անգամ, երբ ինքը մտնում է աշխատասենյակ կամ դուրս գալիս այնտեղից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan