Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշագրավ շեշտադրումները. «Ժողովուրդ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշագրավ շեշտադրումները. «Ժողովուրդ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշագրավ շեշտադրումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավարտել են տարածաշրջանային այցը, որից հետո ԼՂ խնդրի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: Երեկվա փաստաթղթի շեշտադրումներն, ի դեպ, բավական ուշագրավ էին.

«Համանախագահներն Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ: Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը:

Համանախագահները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմաններին: Երկու մայրաքաղաքում համանախագահները կողմերին կոչ են անում բարեխղճությամբ եւ քաղաքական կամքի դրսեւորմամբ վերսկսել բովանդակային բանակցությունները:

Համանախագահներն ընդգծում են, որ դա հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալող, կարգավորման արժանի տարածաշրջանի ժողովուրդների համար հարատեւ խաղաղություն ապահովելու միակ ուղին է»:

Միաժամանակ, հայտարարության մեջ ասված է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հայտնել են կարգավորման առավել վիճահարույց խնդիրների շուրջ փոխզիջումային լուծում գտնելու նպատակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու իրենց պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն անկեղծ չեն խնդրի փոխզիջումային լուծման մասին իրենց հայտարարություններում, այլապես չէին փորձի ամենատարբեր միջոցներով վիժեցնել խաղաղ կարգավորման գործընթացը եւ իսկապես կգնային փոխզիջումների»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan