Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սեւանա լճից առաջարկում են ոռոգման համար լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր վերցնել

Սեւանա լճից առաջարկում են ոռոգման համար լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր վերցնել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սեւանա լճից առաջարկում են ոռոգման համար լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր վերցնել

Սեւանա լճից առաջարկվում է ոռոգման նպատակով լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր վերցնել։ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ հունիսի 23-ին, Կառավարության նիստի ժամանակ։ Գրում է News.am-ը:

Ըստ օրենքի՝ լճից թույլ է տրվում վերցնել տարեկան առավելագունը 170 մլն խորանարդ մետր ջուր։ Սահմանված նորմերի ցանկացած գերազանցում պետք է հավանության արժանանա Ազգային ժողովում։

Հայաստանի էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների նախարարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ 2017 թվականի սկզբից գետերի հոսքը շուրջ 20 տոկոսով ավելի քիչ է, քան 2016 թվականին։ Այդ պատճառով հունիսի 20-ի դրությամբ ջրամբարներում 189 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է կուտակվել։ 

Ուստի ստիպված կլինեն  Սեւանա լճից ավելի շատ ջուր վերցնել։ Եթե անցյալ տարվա հունիսի 20-ի դրությամբ լճից շուրջ 14,3 մլն խորանարդ մետր ջուր են վերցրել, ապա այս տարի այդ նույն ժամանակահատվածում՝ շուրջ 58,5 մլն։

Դա սակայն չպետք է ազդի լճի էկոհամակարգի վրա:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan