Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանի անտառներից պետք է բիզնեսը հանել. Արծվիկ Մինասյան

Հայաստանի անտառներից պետք է բիզնեսը հանել. Արծվիկ Մինասյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի անտառներից պետք է բիզնեսը հանել. Արծվիկ Մինասյան

2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանը «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց ապօրինի ծառահատումների մասին:Նա բնապահպանության նախարարին հարցրեց, թե կանխարգելելու համար ինչ միջոցառում է իրականացվել:  

Նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե պահպանությունը երկու մակարդակով է իրականացվում՝ մի կողմից անտառային տնտեսությունների հսկողության համակարգն է պահում, մյուսը Բնապահպանության նախարարության վերահսկման ծառայությունն է իրականացնում, որը, սակայն, չունի կանխարգելիչ ֆունկցիա:

«Այսօրվա կարգը բավարար չէ անհրաժեշտ վերահսկողության համար, և այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ երկրորդ կարևոր ուղղությունը քաղաքականության մեջ փոփոխությունն է, որ ճնշումը անտառների նկատմամբ թուլացվի՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

«Ազգաբնակչությունը փայտանյութի կարիք ունի, և դա փաստ է, որ այն տասնյակ անգամ գերազանցում է օրինական ծառահատումների ծավալներին: Այս իմաստով խրախուսվում է փայտանյութի ներմուծումը, անտառամերձ բնակիչների համար խնայող տեխնոլոգիաների տրամադրումն է դիտարկվում»,-ասաց նա:

Բայց, ըստ նրա, հիմնական հարցն այն է, որ ՀՀ-ի անտառները չօգտագործեն արդյունագործական նպատակով:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ քննարկվում է կառավարման միացյալ համակարգ ձևավորելու հարցը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan