Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սևանից շատ ջուր բաց թողնելը սեյսմիկ վտանգ է պարունակում. Կարինե Դանիելյան

Սևանից շատ ջուր բաց թողնելը սեյսմիկ վտանգ է պարունակում. Կարինե Դանիելյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սևանից շատ ջուր բաց թողնելը սեյսմիկ վտանգ է պարունակում. Կարինե Դանիելյան

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը անհասկանալի է համարում, որ ՀՀ Ազգային ժողովում Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագծին միայն 3 պատգամավոր է դեմ քվեարկել:

«Առհասարակ էկոլոգիական մշակույթ Հայաստանում պարզապես չի ձևավորվում: Տարեցտարի նույն հարցը բարձրանում է, և ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի կորուստները կրճատվեն: Մենք կասկածում ենք, որ ոռոգման խնդիրների քողի տակ էներգետիկ նպատակներ են իրականացնում, որ ֆինանսական օգուտներ ստանան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած 4-5 բալանոց երկրաշարժին՝ Կարինե Դանիելյանն ասաց, որ միանգամից շատ ջուր բաց թողնել չի կարելի:

«Սա գիտությանը հայտնի փաստ է, որ լճի այդ տատանումները և ուժերի հարաբերակցությունների կտրուկ փոփոխությունները սեյսմիկ ռիսկ են պարունակում: Ես իհարկե 100 տոկոսով չեմ կարող պնդել, որ երկրաշարժը դրա արդյունք է, սակայն գտնում եմ, որ հավանականությունը շատ բարձր է, քանի որ արդեն բավականաչափ ջուր բաց են թողել և բավականին կարճ ժամանակահատվածում»

Բնապահպանը նշեց, որ առհասարակ բնության հետ պարզապես հաշվի չեն նստում, և դրա պատասխանը շատ դաժան է լինելու: «Եթե այսպես շարունակենք, ապա վաղը մի կաթիլ ջուր չենք կարողանալու տալ, որովհետև այդ ջուրը կլինի այնպիսի որակի, որ միայն կվնասի գյուղատնտեսությանը»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan