Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մարոկկոն կուսումնասիրի Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի գործունեության փորձը

Մարոկկոն կուսումնասիրի Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի գործունեության փորձը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մարոկկոն կուսումնասիրի Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի գործունեության փորձը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն ուսումնասիրելու և իրենց երկրում առկա կանխարգելման մեխանիզմը զարգացնելու նպատակով հուլիսի 17-29-ը Հայաստանում կլինեն Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հանան Էլ Համդին և Հակկու Մոհամմեդը Երևանում մասնակցություն կունենան Պաշտպանի աշխատակազմում ընթացող աշխատանքներին,կուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքները, ինչպես նաև այդ սկզբունքների հիման վրա աշխատանքի նոր ուղղությունները:

Մարոկկոյի ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կիրականացնեն մոնիթորինգային այցեր ձերբակալված և կալանավորված անձանց, դատապարտյալների պահման վայրեր, հոգեբուժարաններ և այլն: Նրանք նաև կմասնակցեն միջազգային փորձագետների մասնակցությամբ հատուկ սեմինարի՝ նվիրված հոգեբուժական հաստատություններում իրականացվող մոնիթորինգի առանձնահատկություններին:Գրում է Times.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan