Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանը Ռուսաստանը փոխարինում է ՆԱՏՕ-ով. վերլուծաբան.

Հայաստանը Ռուսաստանը փոխարինում է ՆԱՏՕ-ով. վերլուծաբան.
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանը Ռուսաստանը փոխարինում է ՆԱՏՕ-ով. վերլուծաբան.

Aravot.am-ի հաղորդմամբ՝ քաղաքական վերլուծաբան Սերգեյ Ստրոկանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին։ Մասնավորապես վերլուծաբանը նման եզրակացության է եկել` դատելով այն բանից, որ Հայաստանը Թբիլիսիում մասնակցել է դաշինքի զորավարժություններին։ Ի տարբերություն զորավարժություններին մասնակցած Ուկրաինայի և Վրաստանի, որոնք հավակնություններ ունեն դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, վերլուծաբանին զարմացրել է դրանց Հայաստանի մասնակցությունը, որը ՀԱՊԿ անդամ է և համարվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի հենակետը։ Ստրոկանը կարծում է, որ այդ զորավարժություններն ավելի շատ շոու էին և նպատակ ունեին հենց ցույց տալ, որ նախկին խորհրդային հանրապետությունները ունեն մեծ եղբայր` ԱՄՆ-ն։ Անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը` վերլուծաբանը կարծում է, որ այն կրում էր ավելի շատ խորհրդանշական բնույթ, քանի որ պաշտոնական Երևանը ներկայացված էր ռազմական բժիշկների խմբով միայն։ Այնուամենայնիվ, հարցադրում է կատարում` ինչու Հայաստանը որոշեց մասնակցել այդ զորավարժություններին` ի դեպ առաջին անգամ։ Վերլուծաբանը եզրակացնում է, որ դա, այնուամենայնիվ, կարելի է դիտարկել որպես դեմարշ Ռուսաստանի դեմ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով հայկական հասարակությունում աճող դժգոհությունների հետ։

© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan