Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ տնտեսությունը շատ մոտ է լիովին զբաղվածությանը. դոլարն ունի ամրանալու լուրջ հիմքեր. «Ֆինանսական շաբաթ» 07.08.2017

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Նախորդ շաբաթը դոլարի համար սկսվեց իր հիմնական մրցակիցների նկատմամբ արժեզրկումից: Հիմնական պատճառը եվրոպայից հրապարկվող դրական լրահոսն էր, որը թույլ էր տալիս եվրոյին ու ֆունտին նվաճել նոր դիրքեր: Ամերիկյան լրահոսն ընդհակառակը՝ միանշանակ չէր: Գործարար ակտիվության արտադրողական հատվածի ISM ինդեքսը նվազել էր մինչև 56,3 կետ: Ծառայությունների հատվածի համար ցուցանիշը նույնպես նվազել էր: Այնուամենայնիվ շաբաթվա կենտրոնական իրադարձությունը՝ ոչ գյուղատնտեսական հատվածի համար նոր աշխատատեղերի քանակը, լավ արձագանք գտավ շուկայում՝ չնայած փոքր-ինչ նվազմանը: Սակայն այս շաբաթ դոլարն ունի վերականգնվելու բոլոր հիմքերը: Լրահոսը եվրագոտուց շատ սակավ է և բացառված չէ, որ մենք այս շաբաթ կդիտենք եվրոյի շատ պասիվ պահվածք: ԱՄՆ-ից էլ սպասվում է գործազրկության նպաստ ստանալուն առաջին անգամ դիմած քաղաքացիների քանակի տվյալներն ու երկրի սպառողական գների ինդեքսը: Դրական լուրերի դեպքում հնարավոր է եվրոյի նկատմամբ դոլարի թանկացում մինչև 1,1610:

Ֆինանսական շուկայի կարևոր իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ «Ֆինանսական շաբաթի» այս թողարկմանը:

Հաղորդման նյութը տրամադրվել է Forex Club ընկերության կողմից:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
26Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan