Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հունաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

Հունաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հունաստանը Եվրամիությանն է դիմել անտառային հրդեհների դեմ պայքարում օգնելու խնդրանքով: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Հունաստանի հրշեջ ծառայությունը 

Օգոստոսի սկզբից ամբողջ երկրում անտառային հրդեհներ են բռնկվել, որի դեմ պայքարում հրշեջների ուժերը չեն բավականացնում: Օգոստոսի 14-ին 91 նոր հրդեհ է ծագել, օգոստոսի 15-ին 55 օջախ է հայտնվել: Վերջին օրերին 33 նոր անտառային հրդեհ է գրանցվել:

Հունաստանի որոշ շրջաններում հրդեհների հետեւանքով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել, ինչը թույլ կտա տարերային աղետի դեմ պայքարելու համար լրացուցիչ ուժերն արագ ուղարկել: Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Զակինտոս կղզում, Կալամոս, Կապանդրիտոս, Վարնավա, Մարաթոն շրջաններում: Այրվել է տասնյակ հեկտար անտառ, այդ թվում՝ Աթենքի մերձակայքում:

«Հրդեհների մեծ տարածվածության եւ ինտենսիվության հետ կապված եւ հաշվի առնելով, որ առաջիկա օրերին մեծ վտանգ կլինի, մեր երկիրը քաղաքացիական պաշտպանության Եվրոպական մեխանիզմի միջոցով հարցում է ուղարկել IRCC-ին հրդեհաշիջման նպատակով օդուժի միջազգային օգնություն տրամադրելու նպատակով, կենկրետ՝ CL-415 օդանավեր»,- հայտնել է հրշեջ ծառայությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan