Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բյուրականի անտառում հրդեհաշիջումը կատարվում է 4 տեղամասով. ներգրավված է 12 մարտական հաշվարկ

Բյուրականի անտառում հրդեհաշիջումը կատարվում է 4 տեղամասով. ներգրավված է 12 մարտական հաշվարկ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 13:00-ի դրությամբ Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում էին 4 տեղամասով, որոնցում ներգրավված էր 12 մարտական հաշվարկ, 8 օժանդակ մեքենա, 157 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման աշխատակիցներ եւ Բյուրականի բնակիչներ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ հրդեհաշիջումն իրականացվում է ինչպես հրշեջ մեքենաների, այնպես էլ փոքր շարժական ջրատար սարքերի միջոցով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը եւ դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվել են փրկարար-դեսանտայիններ, որոնց առջեւ խնդիր է դրված տեղայնացնել եւ մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ եւ անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Նախօրեի դրությամբ, Բյուրական գյուղին հարակից սարում  այրվել է 80 հա տարածք։ Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan