Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի նկարիչների միության հետ

ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի նկարիչների միության հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև սեպտեմբերի 5-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրն ստորագրել են նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Կողմերը, արտահայտելով ընդհանուր կամք` բնապահպանական խնդիրների լուծման գործում հասարակության լայն շերտերի ներգրավման, էկոմշակույթի ձևավորման հարցերում համագործակցության վերաբերյալ, համոզված լինելով, որ համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացմանը, հուշագրով ամրագրել  են իրենց պատրաստակամությունը` ձեռնարկել որոշակի գործողություններ և միջոցներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստորագրման արարողության մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը տեղեկացրել է, որ հուլիսի 19-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացված «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրով նկարների ցուցահանդեսի ժամանակ  միտք է հղացավ նկարիչների հետ համագործակցությունը նոր որակական հարթության վրա դնելու և այն համագործակցության հուշագրով ամրագրելու մասին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan