Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ-ն գործընկերների համար ԵԱՏՄ մտնելու հարթակ է. ՀՀ վարչապետ

ՀՀ-ն գործընկերների համար ԵԱՏՄ մտնելու հարթակ է. ՀՀ վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեսնում այլ շուկաներ, որտեղ Հայաստանը կորցրել է ինչ-որ բան՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: Ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք ինչ-որ բան՝ կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով: Եթե կարող եք հուշել, խնդրեմ: Մենք հինգ երկրների ակումբի անդամ ենք, որտեղ պայմանավորվում ենք որոշակի կանոններով ներքին դաշտում աշխատել: Ես չգիտեմ շուկաներ, որոնց նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք՝ ելնելով մեր այսօրվա ներուժից եւ այնտեղ ջանք չենք կիրառում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա հավելեց,՝ Երբ իրենց  գործընկերներին Հայաստան են հրավիրում,  ասում են, որ իրենց համար Հայաստանը ոչ թե 3 միլիոնանոց շուկա է, այլ հարթակ ԵԱՏՄ մտնելու համար, եթե հետաքրքրությունները ԵԱՏՄ-ում են, ԵՄ մտնելու համար՝ GSP+-ից օգտվելով, կամ ազատ տնտեսական գոտու միջոցով Իրան մտնելու համար: «Եթե մենք կարողանում ենք կապիտալի, սեփականության անվտանգությունը, բիզնես անելու հնարավորությունը ընդլայնել, բոլոր այս հարթակները մեզ համար լրացուցիչ դրական հանգամանք են»,- եզրափակեց վարչապետը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan