Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Նաիրիտ»-ում առկա քիմիական նյութերի անվտանգ հեռացման հարցը

ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Նաիրիտ»-ում առկա քիմիական նյութերի անվտանգ հեռացման հարցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման գործընթացի շրջանակներւոմ  ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել է աշխատաքային քննարկում, որը վարել է նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տարածքում առկա քիմիական որոշ նյութեր նոսրացնելու և կոյուղու միջոցով հեռացնելու հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տարածքային կառավարման  և զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, գիտական և մասնագիտական հաստատությունների մասնագետներ:

Դիտարկվել է գործարանի արտադրության շղթայում օգտագործված և դրա արդյունքում ստացված քիմիական նյութերի անվտանգ հեռացման հարցը: Դրանց գերակշիռ մեծամասնությունը կվաճառվեն այլ ընկերությունների կամ շրջակա միջավայրի համար անվնաս կայրվեն համապատասխան վառարաններում: 
 Նոսրացման և կոյուղու միջոցով հեռացման  ենթակա է 8 քիմիական նյութ: Վերջիններիս մի մասը նույնպես պահանջարկ ունի շուկայում: Մնացած քիմիական նյութերի մասվ ծավալված քննարկման արդյունքում առաջարկվել է ընկերությունում առկա աղաջրերից մի մասից աղ ստանալ և առաջարկել համայնքներին` ձմեռվա ամիսներին ճանապարհների սառցակալման դեմ օգտագործելու համար:

Աշխատանքային հանդիպման մասնակիցները որոշել են նոսրացման եղանակով հեռացման հարցի հաջորդ քննարկումը կազմակերպել լաբորատոր արդյունքների և լուծումների հստակ առաջարկների առկայության ժամանակ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan