Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները կհանգեցնեն քաոսի. Ալի Լարիջանի

Միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները կհանգեցնեն քաոսի. Ալի Լարիջանի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները կհանգեցնեն քաոսի. Ալի Լարիջանի

Իրանի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին կարծիք Է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները եւ Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կարծես թե նրանք ինչ-որ շարժումներ են սկսել, որոնք վերջին հաշվով խառնաշփոթության կհանգեցնեն միջազգային ասպարեզում,-նշել Է Իրանի խորհրդարանի ղեկավարը ՌԴ Պետդումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինի հետ հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում:-Դրա վկայությունն այն պատժամիջոցներն են, որոնք նրանք սահմանել են Իրանի եւ Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ այն միջոցները, որոնք նրանք վերջերս սկսել են ձեռնարկել Իրանի հետ միջուկային պայմանավորվածությունների կապակցությամբ»:

Նա նաեւ հայտարարել Է, որ եթե ԱՄՆ-ը չկատարի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ գործարքից ոչինչ չի մնա: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan