09:57   17-10-2020
«Արցախի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը («Եդինայա Ռոսիյա» կուսակցություն), որն այս օրերին գտնվում է Արցախում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է:

«Այսօր հանդիպել եմ Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ: Այս դժվարին օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է: Մենք մեծ հույսեր ունենք, որ Արցախի խաղաղ երկինքն ամուր պաշտպանված կլինի ագրեսիայից, և թուրքական անօդաչուներն այլևս կյանքեր չեն խլի: Արցախի հողը ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ»,- գրել է Միլոնովը:

Loading...