12:04   17-10-2020
Ֆրանսիան ցնցված է Փարիզում տեղի ունեցած ողբերգությունից
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիան ցնցված է Փարիզի հյուսիսարևմտյան արվարձաններում ուսուցչի գլխատման փաստից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն անվանել է «իսլամիստական ահաբեկչական հարձակում»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հայտնի է դարձել, որ սպանված ուսուցիչն իր աշակերտներին ցուցադրել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:

Ուսուցչի սպանած հանցագործը սպանվել է իրավապահների կողմից: Մակրոնի հավաստմամբ՝ ուսուցիչը մահացել է ազատության մասին ուսուցանելու պատճառով:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ահաբեկիչները կպարտվեն, որովհետև իրենք քայլեր կձեռնարկեն:

Loading...