14:37   17-10-2020
ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցով արտակարգ նիստ կարող է գումարվել
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գումարել արտակարգ նիստ՝ Արցախում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրին:

«Արցախի հարցով փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի՝ ժամը 15:00-ին», - ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան են խնդրել հրատապ քննարկում անցկացնել:

Loading...