15:00   17-10-2020
Առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել հակամարտությունները, այդ թվում՝ Արցախում. Գերմանիայի ԱԳ նախարար
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միությանը հետ զրույցում նշել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպից հետո Գերմանիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից, քանի որ Մոսկվան անհրաժեշտ է տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի և Ուկրաինայի հարցի շուրջ բեռլինյան գործընթացում: Բոլոր համաժողովներում խոսվում է պատերազմները դադարեցնելու լուծում գտնելու մասին»,- նշել է նախարարը և հավելել, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, այլև Արցախում, Բելառուսում և Վենեսուելայում:

Loading...