15:39   17-10-2020
Ֆրանսիայի ԶԼՄ-ները հայտնել են Փարիզի մերձակայքում դպրոցի ուսուցչին սպանողի անունը
Թողնել մեկնաբանություն

Փարիզի արվարձանում դպրոցի պատմության ուսուցչին սպանողի անունն Է Աբդուլահ Ա.: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է Le Figaro թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր, հավաստել Է ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, որ մարդասպանը 18-ամյա չեչեն Է, որը 2002 թվականին ծնվել Է Մոսկվայում:

Իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին հայտնի չի եղել նրա արմատական հայացքների մասին:


Loading...