16:12   17-10-2020
Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով ինը մարդ է ձերբակալվել
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայում եւս հինգ մարդ Է ձերբակալվել ուսուցչի սպանության գործի հետաքննության շրջանակներում, Միագումար կալանքի տակ գտնվում է ինը մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդել Էր այդ գործով չորս ձերբակալվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սկզբում Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են հարձակվողի ընտանիքի չորս անդամի՝ նրա ծնողներին, պապիկին եւ 17-ամյա եղբորը:

Ոստիկանությունը նրանց ձերբակալել Է Էվրյո կոմունայում եւ խուզարկություններ անցկացրել: Դրանից հետո ձերբակալել են եւս հինգ մարդու՝ աշակերտներից մեկի հորը, որը տեսահեռարձակում Էր իրականացրել սոցցանցերում եւ գանգատվել ուսուցչից, այդ տղամարդու ընկերոջը եւ եւս երեք հոգու:

Հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին չարագործը տղամարդուն գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Ենթադրյալ հարձակվողը ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարվել Է հարեւան Էրանյի կոմունայում:

Loading...