16:15   17-10-2020
Բայդենը Թրամփից առաջ է անցել ընտրողների հետ իրենց հանդիպման հեռուստատեսային վարկանիշերով
Թողնել մեկնաբանություն

Ավելի քան 14 միլիոն ամերիկացիներ են դիտել հոկտեմբերի 15-ի երեկոյան ընտրողների հետ դեմոկրատներից ԱՄՆ-ի ախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի հանդիպումը, որն այդ ցուցանիշով առաջ Է անցել առաջիկա ընտրություններում իր ընդդիմախոսից՝ Միացյալ Նահանգների գործող ղեկավար Դոնալդ Թրամփից:

Nielsen հետազոտական ծառայության համապատասխան տվյալները հոկտեմբերի 16-ին հայտնել Է USA Today թերթը։

Եզրափակիչ հաշվարկների համաձայն՝ Բայդենի մասնակցությամբ միջոցառումը, որը հեռարձակել է ABC հեռուստաընկերությունը, դիտել է ԱՄՆ-ի 14,1 միլիոն բնակիչ:

Ընտրողների հետ գործող նախագահի հանդիպումը, որի հեռարձակոումը վարել Է NBC հեռուստաընկերությունը, հավաքել է 13,5 միլիոն հանդիսական: Նշվում է, որ դեմոկրատի հանդիպման հեռարձակումը տևել է երկու ժամ, ներառյալ կեսժամանոց վերլուծությունն ավարտվելուց հետո:

Հանրապետականի միջոցառումը տևել է մեկ ժամ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները հոկտեմբերի 15-ին միջոցառումներն անցկացրել են առանձին-առանձին, նախընտրական բանավեճերի մեկ՝ երկրորդ փուլի փոխարեն:

Այդ փուլը չեղյալ էր հայտարարվել նոր տիպի կորոնավիրուսով Թրամփի վարակվելու պատճառով:

Ընթացիկ նախագահական ընտրարշավի շրջանակում բանավեճերի առաջին փուլը կայացել Է սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Թրամփի և Բայդենի հաջորդ՝ որպես երրորդ պլանավորված բանավեճերը տեղի կունենան հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսիի նահանգ): ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները կկայնան նոյեմբերի 3-ին: Այնտեղ կընտրվեն նախագահը և փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի մեկ երրորդը, ինչպես նաև 13 նահանգների և տարածքների նահանգապետերը։

Loading...