16:23   17-10-2020
Պուշկով․ Մինչ փորձագետները քննարկում են ՌԴ և Թուրքիայի հնարավոր դաշինքը, Էրդողանը Ղրիմը ռուսական չի ճանաչում
Թողնել մեկնաբանություն

ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին, գրել է՝ դա վկայում է, որ Էրդողանն իր օրակարգն ունի։

Պուշկովը հիշեցրել է, որ մինչ առանձին փորձագետներ քննարկում են Մոսկվայի և Անկարայի հնարավոր դաշինքը, Էրդողանը չի ճանաչվում Ղրիմի վերամիավորումը ՌԴ հետ՝ խոստանալով «սատարել Ղրիմի թաթարներին», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սա Թուրքիայի հայտնի դիրքորոշումն է, սակայն դրա մշտական շեշտումը հաստատում է՝ Էրդողնն իր օրակարգն ունի։ Ոչ մի դաշինքի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- նշել է Պուշկովը։

Loading...