17:44   17-10-2020
Image Description
Նոր Զելանդիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում. իշխող կուսակցությունը առջեւում է

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի Լեյբորիստական կուսակցությունը շաբաթ օրը երկրում մեկնարկած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով առջեւում է, հաղորդում է Reuters-ը:

Երկրի ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, լեյբորիստները մինչ այժմ հավաքել են ձայների 50%-ը՝ այն դեպքում, երբ ընդդիմադիր Ազգային կուսակցությունը, որի առաջնորդը Ջուդիթ Քոլինզն է, հավաքել է ձայների 26%-ը:

Լեյբորիստական կուսակցության կոալիցիոն գործընկերոները՝ «Նոր Զելանդիայի Առաջին կուսակցությունը» եւ «Կանաչների կուսակցությունը» ստացել են ձայների 2,2%-ը եւ 8,8%-ը:

Loading...