11:09   20-10-2020
Ադրբեջանում Հունաստանի դեսպանատունն անվտանգության սպառնալիքներ է ստանում. Greek City Times
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Հունաստանի դեսպանատունն անվտանգության սպառնալիքներ է ստանում, իսկ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է դրանք լուրջ ընդունել, գրում է Greek City Times թերթի սյունակագիր Փոլ Անթոնոպուլոսը:

«Բոլորը հսկողության տակ են, մինչդեռ կան խնդիրներ՝ կապված հունական դիվանագիտական առաքելության ընդհանուր պլանավորած «աջակցության» հետ, որը տրամադրվում է միջազգային մակարդակով»,- գրում է հեղինակը:

«Ադրբեջանը Արցախի հակամարտության ընթացքում քաղաքական և ռազմական աջակցության է ստանում Հունաստանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայից: Հունաստանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և ներկայում խառնված է Թուրքիայի հետ տարածքային վեճին Արևելյան Միջերկրականում»,- գրում է Անթոնոպուլոսը:

Loading...