11:44   20-10-2020
«Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Արցախի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստություն առաջացնող» լուսանկարների մասին
Թողնել մեկնաբանություն

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինվորների խոշտանգման ու վայրագությունների դեպքերին, որոնց վերաբերյալ «անհանգստություն առաջացնող լուսանկարները» հայտնվել են համացանցում:

Խոսքը հայ ռազմագերիների գլխատման և նրանց գնդակահարման տեսաապացույցների, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին է:

Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներքաղաքների և անմեղ մարդկանց վրա, փոխանցում է IRNA գործակալությունը։

Ղաթիբզադեն հակամարտության երկու կողմերին «կոչ է արել պահպանել միջազգային կանոնները»։

Loading...