12:00   20-10-2020
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Ալյասկա նահանգի ափամերձ հատվածում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Միացյալ Նահանգների Երկրաբանական կենտրոնին:

Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը 1000 բնակիչ ունեցող Սանդ Փոինթ բնակավայրից 94 կմ հարավ-արևելք է, օջախը՝ 41 կմ խորության մեջ:

ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը երկրաշարժից հետո հնարավոր ցունամիի մասին նախազգուշացում է արել:

Loading...