13:49   20-10-2020
Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի. ՌԴ Դաշնային խորհուրդ մանրամասնել է՝ որ դեպքում Մոսկվան կկարողանա հակահաբեկչական գործողություն իրականացնել Արցախում
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանը Արցախի հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար, հայտնում է EAdaily-ն:

Ինչպես նշել է Կոսաչովը, Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսել առանց Երևանի կողմից պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման:

«Պետք է գնահատվեն վստահելիությունը, վտանգը և ռիսկերը, որոնք այդ առումով առաջանում են: Բնականաբար, պետք է հաջորդի Հայաստանի կողմից պաշտոնական դիմումը, այլ ոչ թե եզրակացություն, որ Ռուսաստանը հիմքեր ունի»,- հայտնել է սենատորը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ որևէ կանխատեսումներ անելը վաղաժամ է:

Loading...