14:37   20-10-2020
Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել այցագրային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար, իսկ հայերին արտոնություններ տալ
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Կաիլին դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների շենգենյան այցագրերն անվավեր ճանաչելու և Ադրբեջանի քաղաքացիների համար այցագրային հատուկ ռեժիմ սահմանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Եվրամիություն, գրում է greekcitytimes.com կայքը։
Կաիլին նշել է, որ այս քայլը պետք է դիտարկվի որպես Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմիկողմից Արցախում հայերի իրավունքների բացահայտ ոտնահարման հետևանք։
Միևնույն ժամանակ Կաիլին կոչ է արել գնահատել ԵՄ անվտանգությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու փորձը և հակամարտության գոտուց դեպի ԵՄ անօրինական միգրացիոն հոսքերի ընդլայնման այժմ տեսանելի հնարավորությունը:
Նա Հանձնաժողովից պահանջել է այս առնչությամբ ամբողջական զեկույց ներկայացնել Եվրախորհրդարանին, ինչպես նաև կոչ է արել աջակցել Հայաստանին՝ երկխոսություն սկսելով հայերի համար այցագրային ռեժիմը չեղարկելու ուղղությամբ։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...