15:06   20-10-2020
Իրանի տարածքում անօդաչու է ընկել. IRNA
Թողնել մեկնաբանություն

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ  գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել:

Ինչպես նշում է IRNA գործակալությունը, միջադեպի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:

Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն՝ Արցախի հակամարտության կողմերից որին է այն պատկանում:

Նշվում է, որ հակամարտության գոտում զինված գործողությունների ֆոնին ավելի քան 60 հրետանային արկ է ընկել Իրանի տարածք:

Loading...