17:23   20-10-2020
Հունաստանը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային
Թողնել մեկնաբանություն

Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիային, հաղորդում է ekathimerini.com-ը։

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը համապատասխան խնդրանքով դիմել է երեք երկրների իր գործընկերներին։

Ուշադրություն հրավիրելով «Թուրքիայի վերջին սադրիչ գործողություններին»՝ իր գործընկերներին ուղղված նամակներում Դենդիասը վկայակոչել է Եվրոպական խորհրդի որոշումը, որը ԵՄ անդամ պետություններից պահանջում է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը երկրներ, որոնք այն օգտագործում են ագրեսիվ գործողությունների կամ տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը, ըստ Դենդիասի, տեղի է ունեցել Թուրքիայի դեպքում:

Դենդիասը Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին կոչ է արել, մասնավորապես, չտրամադրել սուզանավերի, ֆրեգատների, ինքնաթիռների արտահանման և զրահատեխնիկայի արդիականացման թույլտվություն։

Loading...