10:12   22-10-2020
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել հնարավորինս շտապ պատժամիջոցներ սահմանել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրամիության համար Բելառուսի հետ հարաբերությունների վերանայման վերաբերյալ առաջարկներ են ընդունել՝ կոչ անելով հնարավորինս շտապ պատժամիջոցներ սահմանել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Այս մասին հայտնում է Известия-ն:

Առաջարկներին կողմ է հանդես եկել 602 խորհրդարանական, 44-ը դեմ է եղել, ևս 44-ը ձեռնպահ է մնացել:

Հաղորդվում է, որ պատգամավորները կոչ են արել «անհապաղ ԱԳՆ ղեկավարների և Եվրախորհրդի հետ համաձայնեցված պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղված կլինեն մարդկանց զգալի խմբի դեմ, կենթադրեն ակտիվների սառեցում և ուղևորությունների արգելք»: Նախատեսվում է, որ այդ ցանկում կներառվի նաև Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, պատգամավորները համարում են, որ 2020-ի նոյեմբերի 5-ից հետո, երբ կավարտվի Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահության ժամկետը, «վերջինս այլևս չի լինի լեգիտիմ նախագահ»:

Loading...