10:39   22-10-2020
Image Description
ԱՄՆ Ֆոուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆոուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը՝ նշելով. «Հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆոուլեր քաղաքը Արցախի կողքին է»։ 

Loading...