11:37   22-10-2020
ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները․ Reuters
Թողնել մեկնաբանություն

Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը, Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները, քանի որ սպասվում է, որ Բայդենը կխստացնի ԱՄՆ-ի դիրքորոշումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օտարերկրյա ռազմական միջամտությունների և Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության վերաբերյալ, գրում է Reuters-ը։
Ներդրողներն ու վերլուծաբաններն ասում են, որ թուրքական լիրան հատկապես խոցելի կդառնա, եթե Սպիտակ տունը Անկարայի կողմից ռուսական C-400 հրթիռների գնման պատճառով պատժամիջոցներ սահմանի: Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ ռուսական համակարգերը սպառնալիքի տակ են դնում ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, գրում է գործակալությունը։
Ինչպես նշում է Reuters-ը, «Էրդողանը Թրամփի հետ իր ջերմ կապերն օգտագործել է Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և այս ամիս Արցախում  ռազմական մկանները ձգելու համար», սակայն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարող են սառել, եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթի Բայդենը։
Թուրքական լիրան, որն այս տարի ընկել է 24%-ով, արդեն մասամբ արտացոլում է Բայդենի հաղթանակի ռիսկը, ասում են ներդրողները․ թուրքական ակտիվների ցանկացած վերականգնում կարող է հետաձգվել մինչև ընտրության ավարտը, երբ Սպիտակ տունը որոշի, թե արդյոք պետք է և ինչպես  է պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի դեմ:
«Բայդենի հաղթանակը, անկասկած, կբարձրացնի ամերիկյան պատժամիջոցների վտանգը»,-ասել է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջատար տարածաշրջանային տնտեսագետ Ռոջեր Քելլին։

Գրում է Tert.am -ը:



Loading...