14:20   22-10-2020
Թուրքիան երկարաձգել է Միջերկրականում Oruç Reis նավի երկրաբանական հետազոտությունների ժամկետը. Հունաստանի ՊՆ-ն ուշադիր հետևում է թուրքական նավատորմի տեղաշարժերին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան Navtex-ի նոր ծանուցագրով հայտնել է, որ պատրաստվում է երկարաձգել Միջերկրական ծովում իր կողմից իրականացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների ժամկետը, գրում է greekcitytimes.com կայքը։

Նշվում է, որ Oruç Reis նավը Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 27-ը, այնինչ սպասվում էր, որ այդ դրանք կավարտվեին հոկտեմբերի 22-ին։

Նշվում է, որ երեքշաբթի Oruç Reis-ը հունական Կաստելորիզո կղզուց ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվել։

Հունաստանի պաշտպանության նախարարությունից այս առնչությամբ հայտնել են, որ իրենց զինված ուժերը շարունակում են բարձր մարտական պատրաստվածությամբ հետևել ինչպես Oruç Reis-ի, այնպես էլ թուրքական նավատորմի տեղաշարժերին։ Նշվում է, որ հունական ռազմանավերը ամեն րոպե պատրաստ են արձագանքել թուրքական կողմից իրականացվող սադրանքներին։

Loading...