14:40   22-10-2020
Կատալունիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել
Թողնել մեկնաբանություն

Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Արցախում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: 


Loading...