14:59   22-10-2020
«Կողմերը չեն իրագործում Արցախում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Հակամարտության կողմերը Արցախում հրադադարի ռեժիմի և հումանիտար դադարի մասին պայմանավորվածությունները չեն իրագործում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Առայժմ չի կարելի արձանագրել, որ կրակի դադարեցման և հումանիտար դադարի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են։ Ցավոք, կողմերըց դրանք չեն պահպանում», - ասել է Պեսկովը։

Գրում է Tert.am -ը:



Loading...