15:57   22-10-2020
Ալիևը հայտարարել է, որ Արցախի իրավիճակի քննարկման նպատակով Պուտինից Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել. նա չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի շուրջ իրավիճակի քննարկման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ ճապոնական Nikkei պարբերականին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը:

«Հանդիպումը հնարավոր է, քանի որ նման հանդիպումներ նախկինում էլ են եղել։ Եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա այն օրակարգի բովանդակությունից կախված կլինի»,- նշել է նա։

Գրում է Tert.am -ը:


Loading...