18:40   22-10-2020
ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Արցախի հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Արցախի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները այդ հարցը պահում են ամբողջական վերահսկողության տակ: Այն մեզ անհանգստացնում է, մենք այդ մասին խոսել ենք նաև հրապարակային, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ հրապարակային աշխատանքները տարվում են շատ ակտիվորեն, որովհետև այն իսկապես մեզ համար հանդիսանում է լուրջ խնդիր»,- ասաց Զախարովան:

Loading...