09:27   23-10-2020
Մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի այցն ԱՄՆ. Մնացականյանը հանդիպում է պետքարտուղարի տեղակալի հետ
Թողնել մեկնաբանություն

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,- գրել է Նաղդալյանը:

Loading...