10:07   23-10-2020
Սենատոր Պուշկովը բացատրել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնման իմաստը
Թողնել մեկնաբանություն

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը բացատրել է Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը Թուրքիայի կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքական գործչի կարծիքով՝ ռուսական զենքի գնման հիմնական պատճառներն ավելի շատ քաղաքական են, քան ռազմական:
«Ռուսական համակարգերի գնումը, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին և նրա կողմից պատժամիջոցների սպառնալիքին (որոնք այդպես էլ չսահմանվեցին), ՆԱՏՕ-ում Թուրքիայի հատուկ տեղ զբաղեցնելու ցուցադրություն է և իրական հայց՝ դաշինքից առանձին արտաքին քաղաքականության համար»,- գրել է Պուշկովը «Տելեգրամ»-ում:
Նրա կարծիքով՝ С-400 գնելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «պաշտոնական արևմտյան դաշնակիցները» փոխել են իրենց վերաբերմունքը նրա հանդեպ:
Պուշկովը նշել է նաև, որ ռուսական սարքավորումների գնմամբ Թուրքիայի նախագահը «ամրապնդել է անհավասար և հակասական, սակայն դեռևս ճգնաժամերին դիմադրող Մոսկվայի հետ համագործակցությունը» և դրանով նաև բարձրացրել է Անկարայի միջազգային հեղինակությունը:

Գրում է Tert.am -ը:

Loading...