00:24   26-10-2020 Image Description
Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի Արցախի հակամարտության գոտում երրորդ հրադադարը
Թողնել մեկնաբանություն

Լեռնային Ղարաբաղում հրադադարը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով  հոկտեմբերի 26-ի առավոտյան 08:00-ին: Հրադադարի երրորդ փորձը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միացյալ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջւանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ 2020 թվականի  հոկտեմբերի 24-ին և վերահաստատել են հավատարմությունը հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարի իրականացմանը և պահպանմանը, որոնք վերահաստատվել են նաև հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարության մեջ՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը: Հումանիտար զինադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական  ժամանակով առավոտյան 08: 00-ին (Արևելլյան ժամանակով 12:00-ին)»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ը նպաստեց կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև  ինտենսիվ բանակցություններին `Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնելով  Արցախի հակամարտության խաղաղ լուծմանը:

Loading...