10:31   26-10-2020
Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը
Թողնել մեկնաբանություն

Մուսուլմանական երկրները պետք է անհապաղ դադարեցնեն ֆրանսիական ապրանքների բոյկոտը: Նման պահանջով է հանդես եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է france24.com-ը:

Դիվանագետները նշել են, որ վերջին շրջանում մի շարք Մերձարևելյան պետություններում նկատվում են ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչեր: Նման կոչերը «անհիմն են և դրանք հարկ է ահապաղ դադարեցնել, ինչպես և հարձակումները Ֆրանսիայի վրա, որոնք իր նպատակներով օգտագործում է ծայրահեղական փոքրամասնությունը»,- հայտնել են նախարարությունում:

Փարիզում նաև կոչ են արել այդ երկրների ղեկավարություններին զերծ մնալ բոյկոտին ուղղված ցանկացած կոչերից և օգնել ֆրանսիական ընկերություններին և ձեռնարկություններին իրենց գործունեության հարցում:

Loading...