11:14   26-10-2020
Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել հրադադարին Արցախի հակամարտության գոտում. Լավրով
Թողնել մեկնաբանություն

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը Արցախում ի շահ կրակի դադարեցման և հակամարտության կարգավորման վերաբերյալ բովանդակալից բանակցություններ սկսելու, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի աջակցում Արցախի շուրջ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու դիրքորոշմանը:

«Արցախի շուրջ պատմությունում Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությունն ունի իր նրբերանգները: Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության վերաբերյալ դիրքորոշմանը: Թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովրդին ընկալում ենք որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- հայտարարել է Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալության»-ը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ին «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 11-ժամյա խորհրդակցությունների արդյունքներով Համատեղ հայտարարություն են արել, որը նախատեսում է կրակի դադարեցում և առավելագույնս բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»:

Loading...