13:28   26-10-2020
Էրդողանը նախապատրաստվում է կրոնական պատերազմի Եվրոպայի հետ. Ռիա Նովոստի
Թողնել մեկնաբանություն

Եվրոպան և Թուրքիան լրջորեն բախվել են: Էրդողանը ծայրահեղ կոպիտ արտահայտվեց "Եվրոպական ֆաշիզմի" մասին և խորհուրդ տվեց Ֆրանսիայի նախագահին "հոգեկանը բուժել": Իր հերթին Փարիզը շտապեց հետ կանչել Անկարայից իր դեսպանին: 

Ռիա Նովոստի կայքը գրում է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների հետ,  երկու արագ զարգացող և իրար հակասող հիմք ունի: Առաջինը այն է, որ Եվրոպան վերջապես սկսում է հասկանալ ծայրահեղ իսլամիզմից եկած վտանգը, որի աշխատանքի և աճի համար ինքը տարիներ շարունակ բարենպաստ պայմաններ էր ստեղծել: Այսօր իսլամիզմի դեմ պայքարում առաջամարտիկը հենց Ֆրանսիան է: Մյուս կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի է բարձր է իրեն դիրքավորում որպես երկիր մոլորակի բոլոր մուսուլմանների ներկայացուցիչ և պաշտպան: Նա Եվրոպայի վարքը դիտարկում է որպես ընդհարապես պայքար Իսլամի դեմ: 

Կայքը գրում է, որ եվրոպայի քայլերն այսօր առնվազն կարող են անհասկանալի թվալ այնտեղ բնակվող մուսուլմաններին և ոչ միայն:  Ամենավատն այն է, որ Եվրոպան այսօր բախվել է դանդաղ աշխատող ականի հետ, որը հենց ինքն է իր ձեռքով դրել իր ոտքերի տակ:  Եվրոպան ընդունում էր միգրատներին, լեգալիզացնում, ֆինանսավորում նրանց և մատ էր թափ տալիս այն երկրների վրա, որտեղից այս մարդիկ փախել են Եվրոպա: Եվ այսօր հանկարծ պարզվեց, որ "սարսափելի Ռուսաստանից" փախած և Ֆրանսիայում քաղաքական ապաստարան ստացած չեչենների ընտանիքում ահաբեկիչ է մեծացել, որը կտրում է ուսուցչի կոկորդը: 

Կայքը գրում է, որ եվրոպական իշխանությունները տեղի ունեցածի համար հստակ և բովանդակալից բացատրություն պարզապես չունեն:  Քանի որ այդ դեպքում Եվրոպան ստիպված կլիներ ընդունել, որ վերջին տասնամակյաների ընթացքում անց կացված իր միգրացիոն և ինտեգրացիոն քաղաքականությունը սխալ էր, և սխալ էին դրա գաղափարական հիմքերը: 

 


 


Loading...