14:02   26-10-2020
Չինաստանն ամերիկյան 3 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի Թայվանին զենք վաճառելու համար
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը պատժամիջոցներ կսահմանի ամերիկյան 3 ընկերությունների նկատմամբ՝ Թայվանին զենք մատակարարելու համար: Խոսքը Lockheed Martin, Boeing Defence և Ratheon ընկերությունների մասին է:

Նման հայտարարություն է արել Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է «Իզվեստիա» թերթը:

«Մեր միջազգային շահերը պաշտպանելու համար մենք որոշում ենք կայացրել նման քայլեր ձեռնարկել: Մենք պատժամիջոցներ կսահմանենք ընդդեմ ամերիկյան 3 ընկերությունների, որոնք մեծ դեր են ունեցել այս գործընթացում»,- ասել է պաշտոնյան:

Հուլիսի 9-ին հայտնի էր դարձել, որ ամերիկյան իշխանությունները հաստատել են Թայվանին ավելի քան 2,2 մլն դոլարի տեխնիկայի և զենքի վաճառքը: Օգոստոսի 21-ին հաղորդվում էր, որ ԱՄՆ Պետդեպը համաձայնեցրել է Թայվանին 66 F-16 կործանիչներ վաճառելու հնարավորությունը: Այս կապակցությամբ Չինաստանն իր բողոքն է արտահայտել ԱՄՆ-ին:

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին 1,8 մլրդ դոլար զինամթերքի նոր խմբաքանակի մատակարարումը:

Loading...