14:31   26-10-2020
«Արցախի հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Կրեմլում ուշադիր հետևում են Արցախում առկա իրավիճակին և գտնում են, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գոտու իրավիճակին: Ինչպես և առաջ՝ գտնում ենք, որ այդ խնդրում չի կարող լինել այլ կարգավորում, քան խաղաղն է»,- ասել է Պեսկովը:

Loading...